ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ա. Կուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել Կ. Աբրահամյանի դեմքի և գլխի շրջանում, այնուհետև երկու ձեռքով ձգել է վերջինիս պարանոցում եղած թելե վզնոցը, այդ կերպ վեջինիս մոտ առաջացրել է մեխանիկական շնչահեղձություն, ով մեկ օր անց հիվանդանոցում մահացել է, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում. 2021թ. օգոստոսի 10-ի’ լույս 11-ի գիշերը, կեսգիշերն անց’ ժամը 02-ի սահմաններում, Ա. Կուրեղյանն այցելել է շուրջ վեց ամիս իր հետ մտերիմ և ինտիմ հարաբերությունների մեջ գտնվող’ Արմավիր քաղաքի բնակարանի բնակչուհի, 1962թ. ծնված Կ. Աբրահամյանի բնակարան, որտեղ 2000 դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Սակայն սեռական հարաբերության վերջին պահին’ կոպիտ ներհրում կատարելու արդյունքում ցավ է պատճառել Կ. Աբրահամյանին, ով ցավից մայր է հայհոյել իրեն:
Այդ ժամանակ, Ա. Կուրեղյանը զայրույթից, դիտավորությամբ, բռունցքների մի քանի հարվածներ է հասցրել նրա դեմքի շրջանում, այնուհետև, երկու ձեռքով բռնել ու ձգել է Կ. Աբրահամյանի պարանոցին եղած սև գույնի թելե վզնոցը, որի վրա անցկացված է եղել նրա տան մուտքի դռան բանալին, այդ կերպ շնչահեղձության հասցնելով նրան, և երբ ձգվելու արդյունքում թելը կտրվել է, այդ ժամանակ նոր միայն, Ա. Կուրեղյանը թողել և հեռացել է նրա բնակարանից: Հաջորդ օրը’ 11.08.2021թ. ժամը 16:30-ի սահմաններում, հարևանների օգնությամբ Կ. Աբրահամյանն անգիտակից վիճակում, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, ով գիտակցության չգալով’ 12.08.2021թ. ժամը 10:30-ին մահացել է, և դիահերձման նախնական ուսումնասիրության տվյալների’ վերջինիս մահվան պատճառը հանդիսացել է մեխանիկական շնչահեղձությունը: Այսինքն, Ա. Կուրեղյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է 18.04.2003թ ընդունված և 01.08.2003 ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 05.05.2021թ ընդունված և 01.07.2022թ ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին:Գործը մտել է դատարան