Ինչպես են Վազգենն ու Նարեկ Սամսոնյանը խաբում Ռուբեն Հայրապետյանին, նրանից հազարավոր դոլարներ վերցնում, թե իբր միլիոնների դիտումներ ունեն․ Սաթիկ Սեյրանյանը բացահայտել է, որ Իմնեմնիմիի տղերքը ֆռցնում են Հայրապետյանին

168 ժամի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը մի մեծ խաբեություն է բացահայտել։ Պարզվում է, որ Իմնեմնիմի պոդքաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն իրենց հովանավորող Ռուբեն Հայրապետյանին ցույց են տալիս, թե իբր 100 հազարների դիտումներ ունեն, մինչդեռ իրականում նրանց դիտումներն իրական չեն։ Ծրագրավորողները լավ են հասկանում խոսքն ինչի մասին է։

Պարզվում է, որ ամեն հաղորդման ժամանակ, 100 դոլար են վճարում և այսպես ասած բոթեր լցնում՝ ցույց տալով, թե այդ պահին իրենց լայվը դիտում է 6-7 հազար մարդ։ Բայց երբ լայվն անջատում են, դիտումները չեն ավելանում։ Եթե 6-7 հազար մարդ դիտի որևէ եթե, որը մի քանի ժամ ընթանում է, ապա ուղիղ եթերի ավարտից հետո 100 հազար դիտումն անցած կլինի, իսկ դրա հաջորդ օրը 200 հազար դիտում պետք է լինի։ Մինչդեռ պոդքաստի դիտումները չեն անցնում 20-30 հազարը։

Այս բացահայտումն արել է Սաթիկ Սեյրանյանը։ <<Ռուբոյին դրել են ուլի տեղ, փողերը քամում են>>,-ասել է Սաթիկը։