Հրապարակնյուզի տեղեկություններով, օրեր առաջ նախկին պաշտոնյա, ՀՀԿ-ական Երվանդ Զախարյանն իր փաստաբանին տեղեկացրել է, որ ցանկանում է խոսել Հակակռուպցիոն կոմիտեի քննիչների հետ։ Բանն այն է, որ Զախարյանի առողջական վիճակը շատ վատ է և չի կարողանում գնալ կոմիտե, կոմիտեի քննիչներին է հրավիրում իր տուն։

Զախարյանը պատմելու է, որ 2018 թվականի դեկտեմբերին, ինքը կանխիկ 3 միլիոն 500 հազար դոլար գումար է տվել այդ ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, որ իր մասով քրեական հետապնդումներ չլինեն։ Արթուր Վանեցյանը վերցրել է գումարը, քրեական գործ չի հարուցել, բայց հիմա, երբ Վանեցյանն այլևս պաշտոնի չէ, և իր նման կաշառակերները չկան պետական համակարգում, Զախարյանի ողջ ապօրինի ունեցվածքը պետականացնում են։
Վանեց, լվա համապատասխան տեղերդ, քանի որ դու սահման ես անցել, դեռ քեզ շատերն են այցելելու։