Ինչ է կատարվում. Կամո Ցուցուլյանի որդին տեղափոխվեց հիվանդանոց

Փրկարար ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի որդին ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով վնասվածք է ստացել։

ՆԳՆ-ից NEWS.am-ին փոխանցեցին, որ օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն:«Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հաղորդեցին կառույցից։

Ավելի վաղ MakaryanNews-ը գրել էր, որ Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանի որդին ինքնասպանության փորձ է կատարել։