Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ճանապարհային դեպարտամենտից էլ հայտնում են, որ Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: