Սպանություն կատարողը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա.-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել

ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները 2 օր շարունակ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտել են դեկտեմբերի 1-ից որպես անհայտ որոնվող, 42-ամյա Արմինե Մ.-ի սպանությունը:  

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով քրեական ու համայնքային ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները սպանություն կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի քաղաքներից մեկում հայտնաբերել ու ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Երվանդ Ա.-ին:
 
Վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա.-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները 2 օր շարունակ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտել են դեկտեմբերի 1-ից որպես անհայտ որոնվող, 42-ամյա Արմինե Մ.-ի սպանությունը:  

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով քրեական ու համայնքային ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները սպանություն կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի քաղաքներից մեկում հայտնաբերել ու ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Երվանդ Ա.-ին:
 
Վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա.-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: