Mediahub-ը գրում է․
Ողբերգական վթար, վարորդական իրավունք չունեցող կինը վրաերթի է ենթարկել թոշակառուների, որոնցից մեկը տեղում մահացել է․ ՌԴ
Ողբերգական վթար է եղել Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ մարզի Ելենինկա գյուղում։ Վարորդական իրավունք չունեցող կինը վրաերթի է ենթարկել երկու թոշակառուի, որոնցից մեկը տեղում մահացել է։1958 և 1960 թվականներին ծնված կանայք քայլելիս են եղել, երբ նրանց վրաերթի է ենթարկել «ՎԱԶ 21124» մակնիշի մեքենան։

Կանանցից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը՝ վնասվածքներով հոսպիտալացվել, հայտնել է տարածաշրջանային պետական ճանապարհային տեսչությունը։
Քննություն է ընթանում, մանրամասները պարզվում են։