Երեկ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ։

📌 Երեկ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ։ Հանդիպումն անցել է բարդ, ցավոտ հարցերի բաց քննարկմամբ։ Առանց ձևականությունների ու անկեղծ։

Մասնակիցները բարձրաձայնել են սուր և սկզբունքային հարցեր, այդ թվում՝ այնպիսիք, որոնք մինչև այս երբեք չէին հնչել նման ձևաչափով։

📌Քննարկումը, իրոք, ստացվեց թեժ և բազմաշերտ․ անդրադարձ կատարվեց սոցիալական, քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային մի շարք թեմաների, որոնք այսօր հուզում են մեր երիտասարդներին։ Ստացվել էին հարյուրավոր հարցեր՝ Երևանից ու բոլոր մարզերից։ Մենք փորձել ենք խմբավորել դրանք, որպեսզի որևէ հարց անտեսված չմնա։

📌Բազմաթիվ հարցեր երիտասարդներն ուղղել են տեղում՝ ակնկալելով և ստանալով անկեղծ պատասխաններ։ Հարցերից շատերն իրոք հետաքրքիր էին, ու արդյունքում ստացվեց անկաշկանդ, դինամիկ քննարկում։ Շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր թիմի ընտրած սկզբունքին՝ բաց ու ուղիղ երկխոսությունն առաջ գնալու կարևորագույն ճանապարհն է։ 📌Հանդիպման մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել վաղը` փետրվարի 5-ին, ժամը 21։00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *