Ծանր մարտեր են ընթանում. թշնամին առաջխաղացում ունի
Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։ Թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին, փորձում է դիրքավորվել
նաև ճանապարհին հարակից բարձունքում։ Մարտերը ընթանում են ականանետային կրակով, գործի են դրվել նաև աթս-ներ։ Բերձորում որոշ մարդիկ փորձել են
տարհանում անել, բայց տեղի բնակիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները և ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։Մարտական գործողությունների հետևանքով կրած հնարավոր վնասների մասին այս պահին կխուսափեմ խոսել՝ թշնամուն ինֆորմացիա չտալու համար։
Ամեն դեպքում մենք լավագույն վիճակում չենք, կարևոր է միասնականություն և համառություն։Հուսով եմ, զորքերի մոբիլիզացիա կլինի, ռուս խաղաղապահներն էլ կանցնեն իրենց պարտականությունների ամբողջական կատարման։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից