«Դժվար ապրուստ»-ի սիրված դերասանուհի Շուշաննա Թովմասյանը ԱՄՆ-ում զրույցում է Մհեր Բաղդասարյանի հետ, պատմում իր անցյալի մասին ու չի թաքցնում արցունքները:
Ծնվել է 1992 թ. նոյեմբերի 14-ին, ՀՀ Ծաղկաձոր քաղաքում։ Ավարտել է Արիսյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2007-08 թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում, 2011 թ.Ա. Աբելյանի ղեկավարած «Առաջին պրոֆեսիոնալ» դերասանական ստուդիայում։ 2010 թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին։ 2012 թ-ից բարձրագույն ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում։ 2011-2013 թթ. նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, 2013-15 թթ.
«Տնփեսա» սիթքոմում մարմնավորելով Անուշիկի կերպարը։