Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել, որտեղ անդրադարձել է Րաֆֆի Հովհաննսյանի գրառուներին առ այն, թե իբր վերջինիս տուն տանող տաքսու վարորդը ադրբեջանցի է եղել։ Քաղաքական քարոզչության նպատակով Apple-ի գովազդի տեքստը կարդացող, ծաղիկները
հավերժական կրակի վրա դնող Րաֆֆին պարզվում է նաև ֆանտաստիկ ժանրի սցենարիստ է։ Թե ասա մեծ մարդ ես, ինչ գործ ունես տաքսիով տուն ես գնում, դրա փոխարեն Գասպարյան Վլադիմիրի հետ գնայիր աղոթելու, Apple-ի գովազդը կարդայիր, ծաղիկներն էլ հավերժական կրակի վրա դնեիր։ Լավ է, գոնե տաքսու վարորդը չի ասել՝ «Մի տեսակ տխուր ես, Րաֆֆի»։