200 մետր գլորվել են ձորը. նոր մանրամասներ Հայաստանը ցնցած սարսափելի ողբերգությունից. կան զոհեր. ինչպես են դուրս բերում դիերը (լուսանկարներ)

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Opel-ն և ռուսական համարանիշներով բեռնատարը։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև

օպերատիվորեն ժամանած Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և 200 մետրից ավելի հայտնվել 3 բնակիչների սեփական տան այգիներում։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են այդ բնակիչների ինքնությունը։ Վթարի հետևանքով կոտրվել ու քոքահան են եղել պտղատու ծառեր՝ ծիրանենիներ, փշատենիներ, խնձորենիներ, սալորենիներ, ընկուզենիներ։

Опубликовано в