Այ քեզ բացահայտում․ Տեսեք ինչ նախազգուշացում էր եղել՝ պայթյունից առաջ․ Բացառիկ նոր մանրամասներ՝ шհшբեկչությшն վարկածի մասին

hraparaknews.am-ը գրում է․ Այսօր ժամը 13:23-ին, պայթյուն որոտաց Սուրմալու առևտրի կենտրոնում։ Ըստ նախնական տեղեկությունների պայթյունը որոտացել էր հրավառություննների համար նախատեսված պայթուցիկ նյութերի

պահեստում։ Այս պահին արդեն հայտնի է զոհի ու տուժածների մասին, թեպետ հստակ թվեր չեն նշվում։ Տեղում աշխատում են փրկարարները, հրշեջները։ Ըստ տեղում աշխատող մասնագետներիայս պահին դեռ կա պայթյունի վտանգ

168.am-ի տեղեկություններով սակայն այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով ծանուցել է խուսափել գտնվել Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում. հարց է առաջանում ինչու, որտեղից է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացել,

որ պայթյուն է սպասվում, երբ ռումբի տեղակայման ահազանգի մասին չի հայտարարել ՀՀ ԱԻՆ-ը: Արդյոք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նաև ահազանգել է ՀՀ ԱԻՆ-ն, թե զգուշացման մասին հաղորդագրություն ուղարկել է միայն իր աշխատակիցներին աշխատանքային մեյլի միջոցով: Այս հարցերի պատասխանները մենք չստացանք։ Գրասենյակում, թերևս

պայմանավորված կիրակի օրվա հանգամանքով, մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Այս համատեքստում ուշագրավ է, որ դեռևս օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին ծանուցել էր Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասին։ Հատկանշական է, որ ըստ մեր աղբյուրիԱԻՆ-ին զուգահեռ միշտ հնարավոր ահազանգերի մասին ՄԱԿ-ի

հայաստանյան գրասենյակը էլեկտրոնային եղանակով ծանուցել է իր աշխատակիցներին, կոչ արել այդ տարածքում չլինել, այս անգամ իրենք ծանուցել են, իսկ ԱԻն-ը ոչ։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*