hraparaknews.am-ը գրում է․ Այսօր ժամը 13:23-ին, պայթյուն որոտաց Սուրմալու առևտրի կենտրոնում։ Ըստ նախնական տեղեկությունների պայթյունը որոտացել էր հրավառություննների համար նախատեսված պայթուցիկ նյութերի
պահեստում։ Այս պահին արդեն հայտնի է զոհի ու տուժածների մասին, թեպետ հստակ թվեր չեն նշվում։ Տեղում աշխատում են փրկարարները, հրշեջները։ Ըստ տեղում աշխատող մասնագետներիայս պահին դեռ կա պայթյունի վտանգ
168.am-ի տեղեկություններով սակայն այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով ծանուցել է խուսափել գտնվել Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում. հարց է առաջանում ինչու, որտեղից է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացել,
որ պայթյուն է սպասվում, երբ ռումբի տեղակայման ահազանգի մասին չի հայտարարել ՀՀ ԱԻՆ-ը: Արդյոք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նաև ահազանգել է ՀՀ ԱԻՆ-ն, թե զգուշացման մասին հաղորդագրություն ուղարկել է միայն իր աշխատակիցներին աշխատանքային մեյլի միջոցով: Այս հարցերի պատասխանները մենք չստացանք։ Գրասենյակում, թերևս
պայմանավորված կիրակի օրվա հանգամանքով, մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Այս համատեքստում ուշագրավ է, որ դեռևս օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին ծանուցել էր Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասին։ Հատկանշական է, որ ըստ մեր աղբյուրիԱԻՆ-ին զուգահեռ միշտ հնարավոր ահազանգերի մասին ՄԱԿ-ի
հայաստանյան գրասենյակը էլեկտրոնային եղանակով ծանուցել է իր աշխատակիցներին, կոչ արել այդ տարածքում չլինել, այս անգամ իրենք ծանուցել են, իսկ ԱԻն-ը ոչ։«Սուրմալու»–ում պшյ-թյուն է տեղի ունեցել։ ԱԻՆ–ը լրացուցիչ հայտնում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դե-պքի վայր
են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկшտներից վեց մшրտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգ-նшժшմային
կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հր-դեհшշիջման և
փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը` Ըստ նախնական տվյալների՝ «Սուրմալու»–ում պայթյունը տեղի է ունեցել հրդեհի բռնկմամբ: