Հայկ Կոստանյանն ամփոփեց պայթյունի վայրում երեք օրերին կատարված աշխատանքները։ Նա նշեց, որ որոնողափրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թվով 935 հրշեջ-փրկարար, Կարմիր խաչի ներկայացուցիչներից՝ 201 անձ, «ՈՄԱ» կազմակերպությունից
՝ 132 կամավոր. «Հրդեհի բռնկումից եւ պայթյունից հետո մենք 49 ժամվա ընթացքում մեկուսացրել ենք հրդեհը, իսկ 4 ժամ անց հրդեհի մարում ենք տվել, ժամանակ առ ժամանակ իրականացվել են հովացման աշխատանքներ։ Փլատակներից դուրս է բերվել 26 քաղաքացու, որոնցից 16-ը, ցավոք, մահացած, հաջողվել է փրկել 10 մարդու կյանք»։