Սուրմալու» առևտրի կենտրոնում մինչև 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Փամբուխչյանը հայտնել է,
որ ավերված շենքի ներքին հատվածի շուրջ 50-60 տոկոսն արդեն մաքրված է, պահեստային նյութերը, այդ թվում` պայթուցիկները այդ հատվածից հեռացվել են։ Ներկա պահին առևտրի կենտրոնի
տարածքում պայթուցիկ նյութեր ենթադրաբար չեն մնացել, նոր պայթյունի վտանգ չկա: Նման եզրակացության համար հիմք է ծառայում նաև այն հանգամանքը, որ, եթե նախորդ օրերին հրդեհին զուգահեռ պայթյուններն
ու ճայթյունները շարունակվում էին, ապա այսօր այդպիսիք այլևս տեղի չեն ունեցել: