Ինչպես արդեն հայտնել էին, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ է ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը «Հայկական ժամանակին» հետ զրույցում հայտնեց, որ ձերբակալվածներից մեկը առեւտրի կենտրոնի փոխտնօրենն է, մյուսը՝ պայթած տարածքի վարձակալը: «Մյուս երկու
ձերբակալվածները պահեստը շահագործողներն են եղել»,- հավելեց Թադեւոսյանը: Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Երեւանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետեւանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետեւանքով 16 մարդ զոհվել է, մեկ հոգի՝ անհետ կորած է համարվում: