Օգոստոսի 24-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Բլագոդարնոյե-Տաշիր ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
31-ամյա վարորդը տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Օգոստոսի 29-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 31-ամյա Կարեն Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: