Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Пу́тин, հոկտեմբերի 7, 1952[ ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահը։ Ռուսաստանի Դաշնության երկրորդ
նախագահը (2000 մայիսի 7-2008 մայիսի 7)։ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս
Ելցինի հրաժարականից հետո կատարել է նահագահի պարտականությունները 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2008 թվականի մարտի 8-ից մինչև 2012 թվականը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ 2012 թվականին կրկին ընտրվել է երկրի նախագահ։