Մեզ միայն սա էր պակասում. Նիկոլ Փաշինյանը վատ լուր է հայտնում

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 1-ի նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորին գիտելիքի օրվա առթիվ, նշելով.

«Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին եւ միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա արդյունքում մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակյալ աշխատուժի բացակայության մասին պնդումները:

Մեր երկրում չեմ գործում բուհական պատշաճ չափանիշներ: Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են հնչում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել եւ մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլեւս հանդուրժելի չէ, որովհետեւ գոյություն ունի ապագայի հաշվին եւ ական է մեր ապագայի տակ: Ըստ այդմ, կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»:

Опубликовано в