Գիշերը Վեդիում արտակարգ է եղել. թուրքերը կռիվ են սարքել. ու արել դա բոլորի աչքի առաջ

ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են։

«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ», — լրատվամիջոցներին այս մասին ասել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նա նշել է, որ նյութեր են նախապատրաստվում քննչական կոմիտեում՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։ Վեդու կայարանում թուրքերը խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*