Ազերի գողերը Նիկոլի խոսքից հետո միայն տեսնեք ինչ արեցին. Ալիևը հիստերիայի մեջ է

Աշխարհում կա ազգությամբ հայ 60 «օրենքով գող», որոնցից ոչ մեկը Հայաստանում չի ապրում, և այստեղ գալու իմաստ բացարձակապես չկա: Այս համոզմանն է քրեագետ Սերգեյ Գալոյանը, ում խոսքերով` բոլոր ժամանակներում էլ հայ «օրենքով գողերը» կարևոր առիթներով Հայաստան ժամանել են, սակայն հիմա այստեղ գալու պատճառ չկա: «Հայաստան գան, ի՞նչ գողանան: Արդեն սաղ գողացել են, էստեղ էլ գողանալու բան չկա: Ինչ որ պետք է, գողացողն արդեն գողացել է»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց քրեագետը:

Վերջինիս փոխանցմամբ` քրեական աշխարհի ներկայացուցիչներ Հայաստան մշտապես այցելել են: Նրանց թվում են եղել Դեդ Հասանը, Յապոնչիկը, Սալոնիկը, Նուռիկը, ով այստեղ էր գալիս հիմնականում Սֆո Ռաֆի հետ. ներկայումս «օրենքով գողերն» այստեղ են այցելում միայն հատուկ դեպքերում:

«Սվո Ռաֆը գալիս էր Հայաստան ու բոլորի հետ նստում, խոսում՝ սկսած առաջին դեմքից: Այդ հանդիպումները սովորաբար կայանում էին այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք չէր կասկածի, օրինակ՝ որևէ տեխնիկումում: Պետք չէր, որ երևար՝ հանրապետության առաջին դեմքերը նստած են «օրենքով գողերի» հետ»,- ասաց քրեագետը` ևս մեկ անգամ հորդորելով լուրջ վերաբերվել քրեական աշխարհին, իսկ ինչ-որ մարդասպանների, հանցագործների քրեական հեղինակություն կամ «օրենքով գող» ասելը ծիծաղելի և անընդունելի է:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*