«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները պահանջում են երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, քանի որ փողոցի միակողմանի փակ լինելուց տուժում է իրենց առեւտուրը:
«Ինչի համար է այս ճանապարհը փակ, տոնավաճառ չեն գալիս մարդիկ, որովհետեւ բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածում, որ 60 կմ շառավղով օդն աղտոտված է:
Հիմա թող մեկը գա` մենք հարց տանք, մարդու իրավունքների պաշտպան գոյություն ունի՞ Հայաստանում, հեսա տեսնում եք 2000 հոգի մարդ է կանգնած, ի՞նչ անեն էս մարդիկ, մենք տեր չունենք, ոչ տնօրինություն կա, ոչ բան, մեր տերն Աստված է: »,-ասաց աշխատակիցներից մեկը:
Առեւտրի կենտրոններին հայտնել են, որ ճանապարհը փակ կլինի մինչեւ դեկտեմբերի 31-ը, հունվարից էլ դեռ պարզ չէ` երբ կբացվի ճանապարհը:
«Հիմա մենք չենք հասկանում, թե ով է զբաղվում այս հարցով, քաղաքապետարանն է, մարդու իրավունքների պաշտպանն է, մի հատ հասկանանք էլի` ով է զբաղվում այս հարցով:
Էս ժողովուրդը խոտ չի ուտում, բոլորս էլ գիտենք, թե էս ամենը ինչը ինչի համար է, չենք ուզում խաղաքարտեր բացել, մենք սպասում ենք արձագանքի, արձագանք չեղավ վաղն էլ «Փեթակ»-ը փակ կլինի, մյուս օրն էլ փակ կլինի»,- ասաց աշխատակիցը:
Աշխատակիցները նշեցին, որ ոստիկանները քաղաքացիներին ուղղորդում են դեպի Սեւանի փողոց:
Տեսանյութը ստորև