Տագնապ. ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց

N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումներում հայտարարվել է ուս. տագնապ, զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր փաստաթղթերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Մշակվել են շրջանաձև պաշտպանությունում և հակահարձակման ժամանակ խմբի փոխհամաձայնեցված գործողությունները:

Նշվում է, որ անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն, կատարելագործել մասնագիտական ունակությունները, եղանակային բարդ պայմաններում քողարկման գործողությունների հմտությունները։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*