Ողբերգական դեպք՝ Երևանում. միայն իմանաք, թե ով է կյանքից հեռացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից նյութեր են փոխանցվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Երևանի բնակիչ Նունե Հ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ «Ուիգ Մոր» ՓԲԸ բժշկական կլինիկայի աշխատակիցների կողմից սխալ բուժում և վիրահատություն կատարելու հետևանքով իր 6-ամյա աղջկա վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ապրիլի 29-ին երեխան մահացել է։

Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։

Опубликовано в