2022 թ. հուլիսին Հայաստանում աշխատողների թիվը կազմել է 683152 մարդ, որոնցից 202987-ը՝ պետական հատվածում, 480165-ը՝ ոչ պետական: Սրանք ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներն են, որի մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է Ֆեյսբուքյան իր էջում։
Թունյանն իր էջում մասնավորապես գրել է․
«Նախորդ տարվա հուլիսի համեմատ աշխատողների թվաքանակն աճել է 30.7 հազար մարդով կամ 4.7%-ով:
Նախաճգնաժամային 2019 թ. հուլիսի համեմատ աշխատողների թիվն աճել է ավելի քան 80 հազարով կամ 13.3%-ով:
Աշխատողների թվի աճը նախորդ տարվա համեմատ գրանցվել է բացառապես մասնավոր հատվածի հաշվին (7% աճ): Պետական հատվածի աշխատողների թիվը նվազել է 0.2%-ով:
Ըստ ոլորտների՝ տոկոսային առումով ամենաբարձր աճը գրանցվել է ՏՏ ոլորտում՝ 43.8%: Ոլորտի աշխատողների թիվը 20.7 հազարից մոտեցել է 30 հազարի:
683152 հոգուց մեծ մասը զբաղված է մանրամեծածախ առևտրի (122252 մարդ), կրթության (111088 մարդ), մշակող արդյունաբերության (79379 մարդ), առողջապահության և սոցապ սպասարկման (48996 մարդ) ոլորտներում:
Պետական կառավարման ոլորտում աշխատողների թիվը այս տարվա հուլիսին կազմել է 34311 մարդ, որը նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից ցածր է 4.8%-ով»։
Share