ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մամուլի ասուլիս է անցկացնում Երեւանի Գաֆէսճյան կենտրոնում:
Ավելի վաղ նա Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկավ, իսկ առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։
Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։