«Ազատության» տեղեկություններով՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն այս պահին վիրավոր երկու զինծառայող է տեղափոխվել, ևս մեկը ճանապարհին
է:Մարտունի» բժշկական կենտրոնից նույնպես նշում են՝ դեռ վիրավոր զինվորների են բերում, այստեղից նաև Երևան են ուղարկել:Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական
հոսպիտալի մոտ հավաքված ծնողները լուրի են սպասում իրենց զինվորների մասին, ոմանք ասում են՝ «մեկինս Մարտունուց են բերել, մյուսին՝ Ջերմուկից, էն մյուսին՝ Վարդենիսից … լուրի եմ սպասում, աղաչում եմ՝ մի նկարեք», — չնկարահանվելու պայմանով ասացին ծնողները:
«Մեզ ներսից ասում են, թե ոնց են երեխեքը ներսում, բայց սիրտս տրաքում է», — ներկայանալ չցանկացող մեկ այլ ծնող ասաց, որի վիավոր որդին տեղափոխվել է հոսպիտալ:
Ոստիկաններն ու հոսպիտալի աշխատակիցները մոտենում լրագրողներին ու խնդրում չլուսաբանել: Հոսպիտալի մոտ
հավաքված հարազատները հոպիտալ մտնող ամեն շտապ օգնության մեքենայի հետ մոտենում են դարպասներին ու փորձում անուն ճշտել՝ ո՞վ է մեքենայում: