Ժողովուրդ էս պիտի տեսնեք ու շատ զգույշ լինեք. որ օրը ցերեկով սենց բան են անում, պատկերացրեք երեկոյան ինչ կանեն

Այ ժողովուրդ ջան էս ինչա կատարվում մեր երկրում, էս ուր ենք հասել, էս ինչ ենք անում ընդհանրապես։ Ոնց կարելիա սենց բան անել, էն էլ մեծ կնոջ հետ։ Վայ, որ հիշում եմ, մինչև հիմա տեղս չեմ գտնում, լավ դրանք ծնող չունեն, դաստիարակություն չեն ստացել։ Զարմանում եմ տենց մարդիկ ոնց են գիշերը գլուխները հանգիստ բարձին դնում ու քնում։

Երեկ 44 համարի ավտոբուսի մեջ նստած եմ, ժամը 2-3ի կողմերը։ Մեկել տեսնեմ մի հատ ջահել տղա, մի կնոջ պայուսակնա ուզում բացի, վայ էդ պահին մարմնովս նենց սարսուռ անցավ։ Թարս նայեցի, ինքը հասկացավ, ու արագ ձեռքը քաշեց։ Հաջորդ կանգառում իջավ, ու վազեց։ Զգույշ եղեք ժողովուրդ ջան, հիմա տենց սրիկաները շատ-շատ են։

Опубликовано в