Ես 46 տարեկան եմ, ամուսինս՝48: Ունենք բազմազավակ, սիրով լի ընտանիք: Մեծացնում ենք մեր 5 որդիներին: Ես ու ամուսինս միշտ երազել ենք դստեր մասին, բայց չի ստացվել: Այդ աշնանային օրը փոխեց մեր կյա նքը:
Ամուսինս ամեն առավոտ աշխատանքի գնալիս գցում էր մեր տան աղ բը. այդպես արդեն 15 տարի: Այդ օրը նա սովորականի պես համբուրեց մեզ, վերցրեց տոպրակը և գնաց: Հանկարծ 5 րոպե անց նա վերադարձավ՝ նորածին փոքրիկի գրկած…
Պարզվում է, նա մոտեցել է արկղերին, որ գցի աղ բը, և երեխայի լաց է լսել: Փորփրել է և հայտնաբերել ծածկոցով փաթաթված փոքրիկին: Խե ղճն այնքան էր սառել և լացել, որ կապ տել էր…Սի րտս կ տոր-կ տոր եղավ. ինչպես կարելի է երեխայի հետ այդքան անմարդ կային կերպով վարվել:
Մենք զանգեցինք ոտսիկանություն, բայց մինչ նրանց գալը երեխային կերակրեցի. ինչպես հասկացաք, մեր տանը շշի և կաթի պակաս լինել չի կարող: Ես փոքրիկին տաք հագցրեցի և գրկեցի. նա 5 րոպեում քնեց իմ գրկում:
Երեխան աղջիկ էր…նա, ում մասին երազել եմ ամբողջ կյա նքում, ինչ-որ մեկի համար հավասար է եղել աղ բի…գլխումս չէր տեղավորվում: Ոստիկանությունից մեզ ասացին, որ երեխային պիտի հի վանդանոց տանեն. ամուսինս գնաց նրանց հետ:
Հենց այդ օրը երեկոյան խոսեցինք և հասկացանք, որ նա պիտի մնա մեզ հետ…նա մեր աղջիկն է: 2 ամիս անց Մարիային բերեցինք տուն: Ի դեպ, եղբայրներն են որոշել անունը: Նրանք այնքան են սիրում քրոջը, վի ճում են, թե ով պիտի օրորի կամ խաղա նրա հետ… Հիմա ես ամեն ինչ ունեմ, անչափ երջանիկ եմ…