Հաշված րոպեներ առաջ սա հայտվեց մեր ձեռքի տակ…Հենց այս պահին առաջին գծում…

Ադրբեջանական կողմն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանին է փոխանցել 95 հայ զինծառայողի դի։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

Մեր հարցին՝ արդյո՞ք վերադարձված մարմինների թիվը ՀՀ Անվտանգության խորհրդի կողմից երեկ հրապարակված զոհվածների թվի մեջ է մտնում, Արամ Թորոսյանն ասաց՝ այո։

Ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը ևս 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին։

Опубликовано в