Կարեն Աղասու Ջալավյան (հունվարի 25, 1971), հայտնի նաև Քյոխ մարտական անվամբ[4], հայ զինվորական, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար[5], Արցախի հերոս[6]։
Պարգևներ
2015 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Ջալավյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[7]։
2016 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[8]։
2020 թվականի հոկտեմբերի 1-ին, 44-օրյա պատերազմի ընթացքում Կարեն Ջալավյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել է Արցախի բարձրագույն պետական կոչման՝ Արցախի հերոսի[9]։