Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին ազգային տոնի՝ Հանրապետության անկախության օրվա առթիվ։
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Եղբայրական Հայաստանը, ինչպես՝ Ռուսաստանը, դժվար ժամանակներ են ապրում։ Փորձությունները, կորստի ցավն այն է, ինչը միավորում է մեր ժողովուրդներին այսօր, ինչպես նաև դարավոր սերտ կապերը, ընդհանուր պատմական ճակատագրերը, արժեքներն ու խորը ազգային շահերը։ Դա ապացուցել է պատմությունը, և դրա մասին են վկայում այսօրվա իրողությունները։ Սա է մեր դաշնակցային հարաբերությունների հիմքը, որը, անկասկած, փայփայում է Ռուսաստանը։