Վատ լուր սահմանից․ տեղեկացանք, որ․․․

MediaHub.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի ուղղությամբ թշնամու այսօրվա գործողությունների հետևանքով հայկական կողմը վիրավոր ունի։ Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել Պն-ից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ MediaHub.am-ը Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանից փորձեց հասկանալ՝

արդյոք Ներքին Հանդում է զինծառայող վիրավորվել։ «Վիրավոր մեր հատվածում չի եղել, նախնական տեղեկատվությամբ Սրաշենում է։ Որքանով գիտեմ Երկրապահի անդամ է վիրավորվել։ Այլ մանրամասաներ չգիտեմ»,-ասաց նա։ Նշենք, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն էլ լուրը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց՝ հորդորելով դիմել ՊՆ։ Հիշեցնենք, որ այսօր թշանամին կրկին խախատել է հրադադարի ռեժիմը։

Опубликовано в