Հայկը շտապ մտավ ուղիղ եթեր. Ամեն բան ելավ ջրի երես․ ՀՀ-ում իրականում սպասվում է․․․ Շուտ դիտեք

Հարգելի՛ ընթերող տեսանյութը տեղադրված է ամենավերջում․

«Այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Ըստ նրա՝ հրադադարը դեռ փխրուն է, և նոր հարձակման վտանգը պահպանվում է: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». — Արդյունավե՞տ եք գնահատում արդյոք

այս գիշեր Նյու Յորքում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով բանակցությունները: Էդուարդ Աղաջանյան. — Գիտեք, նման հանդիպումները մեկ ընդհանուր գործընթացի մի դրվագ են, և որպեսզի հնարավոր լինի գնահատել արդյունավետությունը, պետք է ամբողջ գործընթացի համատեքստում դիտարկենք, իսկ քանի դեռ գործընթացը չի հասել այն փուլին, երբ հնարավոր կլինի կոնկրետ արդյունքներ արձանագրել, կարծում եմ՝ այս պահին դեռ վաղ է նման գնահատական տալը: «Ազատություն». — Արդյունք ասելով՝ Դուք նկատի ունե՞ք, որ առնվազն հրադադարը փխրուն չի լինի, և որոշակի … Էդուարդ Աղաջանյան. — Այդ թվում նաև այո, բայց խոսքը գնում է վերջ ի վերջո, պետք է արձանագրենք, որ այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք և պետք է ակտիվորեն աշխատենք թե՛ մեր միջնորդների ներգրավվածության

ապահովման առումով, թե՛ նաև դրա միջոցով, այդ թվում՝ Ադրբեջանին բերելով բանակցությունների սեղանի շուրջ: «Ազատություն». — Դուք ասում եք բերել բանակցությունների սեղանի շուրջ, երեկվա հանդիպմանը Բայրամովն ինքն է պատրաստակամություն հայտնել խաղաղության հաստատման օրակարգով հրատապ բանակցություններ սկսել արդեն առաջնորդների մակարդակով: Էդուարդ Աղաջանյան. — Ճիշտ եք ասում, բայց դրան զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա են իրականացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և այս երկու իրողությունները մեկը մյուսին հակասող են, առնվազն իրենց տրամաբանությամբ: Ես նկատի ունեմ բովանդակային բանակցությունները, որոնք, բնականաբար, չեն զուգակցված և չեն ուղղորդվում

Опубликовано в