Վիրավոր ադրբեջանցիները շրջափակման մեջ գտնվող յաշման․ ՏԵսեք, թե ի՞նչ օրն են գցել մերոնք

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին հնարավորություն են ունեցել այցելել այս տարվա սեպտեմբերին հետեւանքով Ադրբեջանի կողմից գերեվարված հայերին։

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գերիները կապ են հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ։

Նա տեղեկություններ չհայտնեց Ադրբեջանում պահվող հայերի թվի մասին։ Ամատունին դա բացատրեց նրանով, որ նման տվյալները գաղտնի են։

Ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով գերեվարված հայերի թիվը մոտ 20-ն է, բայց փաստերի հավաքագրումը շարունակվում է։

Опубликовано в