Հիշում ե՞ք Դավիթ Տոնոյանին․ Հենց նոր տեսեք, թե ինչ արեց նա․ Ապշել են բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը խմբավորել է վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներից Դավիթ Տոնոյանին ուղղված հարցերը և ներկայացնում է պատասխանները: Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տարածք ներխուժած և դիրքավորված թշնամանական զորքերի հետքաշումը: Երկօրյա ռազմական գործողությունների արդյունքում բավականին տարօրինակ

իրավիճակ է ստեղծվել՝ երկկողմանի զոհերի և վիրավորների քանակը բավականին մեծ է, դիրքային փոփոխությունների պատկերը՝ մտահոգիչ: Հակառակորդը հայտարարում է, որ իր նպատակին հասել է և արհամարհում է միջազգային բոլոր արձագանքները: Առերևույթ ՀՀ զինված ուժերը «կաշկանդվածություն» են դրսևորում, որը, կարծում եմ, քաղաքական որոշման արդյունք է: Նման «կաշկանդվածության» շարունակությունը ծանր հետևանքներ է թողնելու զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի և, հետևաբար, մարտունակության վրա: Հարց է առաջանում՝ ո՞րն է այն «կարմիր գիծը», որի հատման

պարագայում Զինված ուրեն այլևս կաշկանդված չեն լինի: Արդյո՞ք քաղաքական իշխանությունը զինված ուժերի գործողությունները գնահատում է բավարար, թե՞ կարծում է, որ դրանք ունակ չեն նշված իրավիճակում պատշաճ գործելու, և ցանկացած հանդուգն գործողություն կարող է մեծաթիվ կորուստների պատճառ դառնալ: Այս հարցադրումներին հրապարակային պատասխաններ չեն հնչել: ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու, ժողովրդական լեզվով ասած, «պլստալու», «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով: Զինված ուժերի ղեկավարությունը քաղաքական ղեկավարությունից պետք

է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում, իսկ կառավարությունն օր առաջ դա պետք է ապահովի՝ ցանկացած գնով: Կրկնում եմ՝ ցանկացած գնով. և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով: Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Նախիջևանից ներխուժման վտանգ է տեսնում: Ի՞նչ կարող են անել զինվորականները և դիվանագետները այդ վտանգը չեզոքացնելու կամ մեղմելու համար: Նախիջևանի ուղղությունը նոր չէ, որ խնդրահարույց է: Ժամանակին բավականին միջոցներ ձեռնարկվել էին այդ ուղղությամբ ռազմական գործողությունների վտանգը չեզոքացնելու համար: Մոտեցումս հետևյալն է՝ Զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել, որակական փոփոխություն ապահովել հակառակորդի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի ժամանակակից ռազմական գործողություններ վարել ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով և

ապահովել ՀՀ պարտավորությունը Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և ինքնորոշվելու իրավունքը երաշխավորելու առումով: Նենսի Փելոսիի այցից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանը պետք է փորձի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն ծավալել Արևմուտքի հետ: Որքանո՞վ եք իրատեսական համարում նման գաղափարները: Նման համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ և լիովին

իրատեսական է: Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արևմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին և Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում են», ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները: Նշեմ նաև, որ զենքի և զինամթերքի գնումները լռություն են սիրում, այլ ոչ թե հրապարակախոսական ելույթներ։ Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ՀԱՊԿ-ի

փաստացի անգործության հրապարակային քննադատությամբ: Ինչպե՞ս եք գնահատում դա: ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, որպես Ադրբեջանին զսպող գործոն, դարձյալ միֆ է, որի փլուզման ականատեսն ենք հիմա: ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետապնդում է անվտանգության ապահովման այլ՝ բազմաշերտ նպատակներ, որոնց փոփոխություն ես չեմ տեսնում: Անկախ ամեն ինչից, ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի խոչընդոտում, որ ՀՀ Զինված ուժերը պաշտպանեն մեր սահմանները։

Опубликовано в