Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության հանդիպումն աշխատանքային հերթական հանդիպում էր: Այս մասին այսօր լրագրողների հետ
զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Հարցին, թե արդյոք օրակարգում եղե՞լ է Արցախի հարցը, պատգամավորը պատասխանեց․ ՛՛Իհարկե,
օրակարգում Արցախն է՛՛: Իսկ սահմանին ստեղծված իրավիճակում Արեւմուտքից Հայաստանի ունեցած ակնկալիքների մասին հարցին Խաչատրյանը չպատասխանեց: Անդրադառնալով հարցին,
թե արդյոք իշխանությունները տիրապետու՞մ են իրավիճակին՝ Խաչատրյանը վստահեցրեց, որ երբ իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա։
Տեսանյութը՝