Էրկու տղա ունեմ, էրկուսն էլ իրար հետ են ծառայում: Պոստերում են էղել, երբ որ կռիվը սկսել ա, իրանց հետ էլ վերջին անգամ խոսացել էի ամսի 12-ին, ամեն բան կարգին էր:
Ինչ կռիվը սկսել էր, ոչ մեկից ոչ մի տեղեկություն չունեի ու թե ինչ օրեր եմ քաշել էս քան օրը, մենակ ես գիտեմ, արդեն գժվում էի, ում էլ դիմում էի, ասում էին սպասեմ:
Վերջապես էրեկ զանգ ստացա իրանց հրամանատարից: Ասեց, որ տղերքը հիվանդանոցում են, դրա համար չեն կարացել զանգեն ինձ, բայց էրկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում: Ասեց կռվի ժամանակ մեկը մեկին փրկել ա մահից ու էրկուսն էլ վիրավորվել են: Հիմա էլ անհանգստանալու կարիք չկա:
Էն որ սառել, փետացել մնացել եմ մինչև հիմա: Մարդ արդեն ուրախանում ա, որ լսում ա իրա էրեխեն վիրավոր ա, հիվանդանոցում ա:
Մեռնեմ ես էտ էրկուսի ջանին, գիտեի, որ մեկը մոյւսի պահապան հրեշտակն ա ու հանգիստ էի, որ իրար հետ էին:
Ինչի՞ ա կյանքն էսքան դաժան, ինչի՞ էս էրեխեքը էսքան բան պետք ա տենային, չեմ հասկանում: Տա Աստված, որ բոլորի էրեխեքը անփորձանք տուն հասնեն: