Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․
Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է «Կոնֆլիկտային տարածքներում ժառանգության պաշտպանության
միջազգային դաշինքի» գործադիր տնօրեն Վալերի Ֆրիլենդի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր, մասնավորապես՝
հուշարձանների վերականգնման և թանգարանների ճգնաժամային պլանների կազմման հնարավորությունները։ Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում Դաշինքը կազմակերպել էր «Պաշտպանելով մեր ժառանգությունը՝ կառուցենք խաղաղություն» խորագրով փաստագրական ցուցադրությունը, որը ներկայացնում էր Դաշինքի աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող
ծրագրերը: Ցուցադրության մեջ ներկայացված լուսանկարային պաստառներն ուղեկցվում էին ընդլայնված իրականության /AR/ փորձով, որը հնարավորություն է տալիս նորագույն տեխնոլոգիաների միջոցով բացահայտել ներկայացված հուշարձանների և թանգարանների վերականգնման պատմությունները: Հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացված է եղել առանձին ֆոտոպատումով։
Տեսանյութը՝