ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: Հրամանն ուժի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերի 15-ից:
Սահմանված է, որ 0-6 տարեկան երեխայի կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համար հիմք է հանդիսանում երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի (ԿԶԱՊԿ) գնահատումը, որն իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան: Գնահատումը նպատակ ունի սահմանելու՝ երեխայի կրթության և զարգացման
առանձնահատուկ պայմանները՝ ապահովելով ծրագրային, մեթոդական և միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ, սահմանված կարգով և դեպքերում ֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը: Գնահատումն իրականացվում է երեք մակարդակներումՆախադպրոցական մակարդակի գնահատում
նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից (առկայության դեպքում), Տարածքային մակարդակի գնահատում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի
(ՏՄԱԿ) մասնագետների կողմից, Հանրապետական մակարդակի գնահատում՝ բողոքարկված դեպքերի գնահատում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) մասնագետների կողմից: Նախադպրոցական մակարդակում Մանկավարժահոգեբանական (ՄՀ) ծառայությունները տրամադրվում են նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո` կանխարգելիչ միջամտությունների պլանով, որը մշակվում և իրականացվում է նախադպրոցական ուսումնական հաստատության (ՆՈՒՀ) մանկավարժների կողմից մեկ կիսամյակի համար: Մանկավարժահոգեբանական աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխային տրամադրվող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը, ծառայության տեսակը և տրամադրման գրաֆիկը մշակվում է նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների
հիման վրաՆՈՒՀ-ի և ՏՄԱԿ-ի աջակցության խմբի կողմից և հաստատվում է ՆՈՒՀ-ի տնօրենի կողմից: Մանկավարժները և աջակցության խումբը, համագործակցելով երեխայի ծնողների հետ, իրականացնում են կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված գործողությունները
աջակցելով երեխային, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներով սահմանված կրթական ծրագրերի բովանդակությունը հասակակիցների հետ զուգընթաց յուրացնելու գործընթացում: Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են ՏՄԱԿ-ի կողմից այն երեխաներին, ովքեր տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող: ՏՄԱԿ-ում ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար՝ ՏՄԱԿ-ի միջոցներով, ուսումնական պարապմունքներից հետո, ըստ նախատեսված տևողության, ծավալի և երեխայի անհատական ուսուցման ու զարգացման պլանում
(ԱՈՒԶՊ) նշված ժամանակացույցի: Հանրապետական մակարդակում ծառայությունները տրամադրվում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) մասնագետների կողմից ՏՄԱԿ-ներին, նախադպրոցական ուսումնական հաստատություններին, այլ գերատեսչությունների համապատասխան բաժիններին, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող երեխաներին, նրանց ծնողներին: ՀՄԿ-ն ապահովում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ու ծառայությունների տրամադրման միասնական մոտեցումների կիրառումը` համակարգելով և մշտադիտարկելով ՏՄԱԿ-ների աշխատանքը, ինչպես նաև ստեղծում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը
միտված մեթոդական գրականություն, դիդակտիկ նյութեր և ուսումնական նյութերի հարմարեցումներ։ Մանկավարժահոգեբանական ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անհատական գործի թղթապանակ, որը ներառում է երեխայի նախադպրոցական և/կամ տարածքային մակարդակների գնահատման արդյունքների արձանագրությունները, եզրակացությունները, ԿԶԱՊԿ-ի վերաբերյալ վկայագիրը, ԱՈՒԶՊ-ը, երեխային տրամադրվող ՄՀ ծառայությունների ժամանակացույցը, երեխայի զարգացման վերաբերյալ հավաքագրված և արձանագրված ցանկացած տեղեկատվություն և դրա հետ կապված այլ նյութեր (լուսանկար, տեսանյութեր, երեխայի աշխատանքներ և այլն):