Երրորդ կուրսում եմ սովորում ու արդեն իմ փոքրիկ բիզնեսը ունեմ: Մի տարուց ավել օնլայն ռեժիմում եմ աշխատել ու բավականին հաջողությունների եմ հասել: Շուտով էլ արդեն վերջապես խանութ-սրահը կբացվի, ու էդ իրադարձությունը մեր հարևանները շատ են ծանր տանում: Հա, լուրջ եմ ասում…
Հենց սկզբից, որ գործերս լավ էին, սկսել էին իրար մեջ քչփչալ, թե տեսնես ովա սրան օգնում, ինչա անում, որ էսքան փողա աշխատում և այլն: Հատկապես որ իմացան, որ ընկեր ունեմ, վսյո, ստեղ ընդեղ խոսում էին, որ ընկերսա ամեն ինչ անում: Էդքան ժամանակ աչք էի փակում ամեն ինչի վրա, բայց էս վերջինը խայտառակություն էր… Ինչ իմացել են, որ հեսա խանութս բացվելուա, սկսել են ստեղ-ընդեղ ասել, թե ինչ-որ հարուստ մեկի հետ եմ կապվել, պատկերացնում ե՞ք:
Բա որ լուրերը հասնեն ընկերոջս, ասենք դրանք լրիվ անամոթ են: Մի խոսքով չդիմացա, գնացի էդ կեղծավորների մոտ, ինչպես միշտ հավաքված են շենքի բալկոնում, սուրճ են խմում ու ինչպես միշտ նայում են ինձ, ժպտում, բայց իմ մեջքի հետևին խոսում:
Չդիմացա, շատ կոպիտ ասացի լսեք, այ անմակարդակներ, գոնե ձեր տարիքից ամաչեք, մի անգամ էլ եմ բան լսել, մի անգամ էլ եմ իմացել իմ մասին բամբասում եք, ոստիկանությունում կհայտնվեք: Հա, եթե չգիտեք, կարող եմ դատի տալ իմ մասին սուտ տեղեկություն տարածելու ու իմ անունը վարկաբեկելու համար:
Դրանից հետո բերանները ջուր առած նստում են: