Գյուղի տղա եմ ու սիրածս աղջկա քաղքի զարգացած մերը դեմ ա մեր միությանը․ տեսեք ինչ դաս տվեցի մի օր իրա մորը

Գյուղի տղա եմ ու սիրահարվել եմ քաղքից մի աղջկա։ Մենք ծանոթացել ենք գործի վայրում։ Ես նոր էի ընդունվել գործի, իսկ նա հին աշխատող էր։ Էդպես ծանոթացանք ու որոշ ժամանակ շփվելուց հետո հասկացանք, որ սիրում ենք իրար։

Էս սիրածս աղջիկը քաղքից ա ու իրա մերը շատ ձևավոր կնիկ ա ու կտրականապես դեմ ա ինձ։ Նրան թվում ա, թե ես արժանի չեմ իրա աղջկան ու ստիպելու եմ նրան ապրել գյուղում։ Բայց դա միայն իրա երևակայության արդյունքն ա։ Ամենակարևորը մարդ լինելն ա , կարևոր չի դու գյուղից ես, թե քաղաքից, կարևորը մարդ լինես ու քեզ պահելու ձև իմանաս։

Մի օր ապագա զոքանչս ընկել ու ոտքը կոտրել էր, իսկ իրա քաղքի բարեկամներից ոչ մեկ չգնաց իրան տեսակցության, բայց ես մի մեծ ծաղկեփունջ վերցրեցի, մրգեր ու հյութեր առա ու գնացի նրան տեսակցության։ Իմ էս քայլով ես լավ դաս տվեցի իրան։ Վստահ եմ, որ հոգու խորքում նա հասկացավ իր սխալը։

Опубликовано в