Ես արդեն հասուն տղամարդ եմ, բայց հայտնվել են անելանելի վիճակում։
38 տարեկան եմ ու ամուսնացած չեմ։ Ես դեռ չեմ հանդիպել իմ երազանքների կնոջը, իսկ առանց սիրո ու էմոցիայի հաստատ չեմ կարա ամուսանանամ։ Իմ ժամանակի մեծ մասը ծախսում եմ աշխատավայրումս։ Ես մասնագիտությամբ վարսահարդար եմ ու ունեմ իմ գեղեցկության սրահը։
Ամեն օր ես իմ ընտանիքի անդամներից, բարեկամներից, կոլեգաներից ու ծանոթներից ակնարկներ ու հորդորներ եմ լսում ամուսնանալու վերաբերյալ։
Արդեն կոկորդս է հասել, հոգնել եմ ու չգիտեմ ինչ անել, որ ինձ այլևս ամուսնանալու մասին հարցեր չտան։
Խնդրում եմ օգնեք, մի խորհուրդ տվեք հասկանամ ինչ անեմ, ոնց դուրս գամ էս հոգնեցնող վիճակից։