Մամաս ու պապաս, որ ամուսնացել են տեղափոխվել են քաղաք ու ստեղ են իրանց կյանքը դասավորել: Աշխատել, տուն են ստեղծել ու մնացել ստեղ: Տատիս ու պապիս ոչ մի ձև չեն համոզվել ու գյուղի տունն ու կյանքը չեն թողել ու չեն եկել քաղաք մեր հետ ապրեն: Միշտ ասում էին գյուղնա իրանց տունը, շունչները քաղաքում կտրվում ա: Հիշում եմ փոքր ժամանակ ինչքան էինք ուրախանում, որ գնում էինք գյուղ կամ տատին ու պապին էին գալիս հյուր: Բայց ինչքան մեծացանք, էնքան սկսեցինք ամաչել: Որ գալիս էին քաղաք ու գնում էինք մի տեղ զբոսնելու, առանց նեղվելու անմիջական կսկսեին հարևաններին հարցուփորձ անել ու նենց բաներ կասեին ու կհարցնեին ոնց որ հազար տարվա իրանց ծանոթներն էին, դրանք էլ նեղվում էին:
Կգնայինք այգի, մեկ էլ տատին ծոցից կհաներ իրա թաշկինակով փաթաթած փողերից կտար ձեռս ու կասեր գնա բամբակ առ քրոջդ հետ կերեք: Արդեն մեծ երեխեք էինք ու ասում էինք մենակ թե ծանոթ մարդ չտեսնենք: Վատ էինք զգում իրանց արածներից: Մի անգամ էլ տրանսպորտի մեջ սկսեցին տատիս ու պապիս իրանց բարբառով խոսալ, գլուխս կախել էի: Էտ օրը չդիմացա, ասեցի՝ որ գալիս եք չեք կարում ձեզ մի քիչ նորմալ պահեք, ուր գնում ենք խայտառակ եք անում ձեր պահվածքով: Գլուխս կախ եմ ման գալիս, որ ծանոթ մարդ չհանդիպեմ ձեր հետ տեսնի: Շատ էին նեղվել էտ խոսքերից, ինձ բան չասեցին, բայց երկար ժամանակ մեզ հյուր չեկան: Երբ ավելի հասուն դարձա ու կյանքի նկատմամբ իմ հայացքները փոխվեցին ահավոր շատ էի ամաչում իմ արածների համար: Ոնց չէի հասկանում, որ ախր իրենք էնքան մաքուր ու պարզ էին, անմիջական ուզում էին օգնեին, միամիտ էին: Սիրում էին մեզ ու մեր համար ամեն բան անում էին, որ ցույց տան տատիկ ու պապիկ են: Իսկ ես ամենալավ պահերը չգնահատեցի ու բաց թողեցի տատիկ պապիկ վայելելու ժամանակը: Հիմա ահավոր ամաչում եմ հենց ինձնից ու զղջում արածներիս համար, բայց շատ ուշ ա իրանք էլ չկան: Էս խղճի զգացումն ու ամոթն են իմ պատիժը, որ ինձ էն ժամանակ սենց վատ եմ պահել