Շատ պատահական տեսա, որ կինս մի անծանոթի հետա շփվում ինտերնետով: Անընդհատ կպած էր հեռախոսին ու դա մոտ մեկ շաբաթ է նկատում էի: Իրեն հարցուփորձ էի արել, թե ում հետա էդքան գրվում, ասել էր նոր ընկերուհիա, ում հետ ինտերնետով որոշելա ծանոթանա ու շփվի: Սկզբում բանի տեղ չդրեցի, իսկ հետո արդեն նեռվայնանում էի, որ մտնում էի տուն, հեռախոսին նայելով էր հետս շփվում, հաց դնում և այլն: Վստահ էի, որ տղամարդու հետ չի խոսում, ես կնոջս լավ գիտեի, բայց և չէի հասկանում, թե ինչի մասինա խոսում անծանոթի հետ: Ասեց մտնում ա լողանալու, հեռախոսը թողեց սեղանին մտավ բաղնիք: Ինձ մի կերպ զսպում էի, որ չկպնեմ հեռախոսին ու չդիմացա: բացեցի ու սկսեցի կարդալ նամակները: Պարզվեց, կինս մասնագետի հետ ա զրուցում, որտեղ թեման ես էի նաև:
Կինս ասում էր, որ ինձնից ուշադրություն չի ստանում, ու չգիտի ինչ անի, ինձ շատա սիրում, բայց ես սառել եմ, ուզումա առաջվա պես լինի ամեն բան: Գրել էր, որ ամեն ինչ անումա, նույնիսկ մազերի ձևը, ոճն ա փոխել ու ես նույնիսկ դա չեմ նկատել: Նաև ասում էր, որ վստահա, որ ես իրեն սիրւոմ եմ, ուղղակի չի հասկանում, թե որնա իմ սառելու պատճառը և այլն:
Էտ ամեն ինչը կարդալուց հետո ինձ ահավոր մեղավոր էի զգում: Երբեք չէի մտածի, որ իմ հոգնածությունն ու հոգսերը, որոնք ունենում եմ աշխատավայրում, մեր առօրյա եմ բերում ու կնոջս հետ շփվելու փոխարեն փակվում եմ, որն էլ ինքը ընդունել ա որպես սառնություն: Ոչինչ չխոսեցի կնոջս հետ էտ թեմայով, ես գիտակցեցի իմ սխալները ու հասկացա որ պիտի շտկեմ դա ու ավելի շատ ժամանակ տրամադրեմ իրան: Ու հենց տենց էլ արեցի, ամեն երեկո կնոջս հետ գնում ենք մի տես կամ թեկուզ զբոսնելու ու զգում եմ, թե ինչքան երջանիկա կինս դրանից: