Քրոջս պահվածքը վերջերս շատ կասկածել էր, հենց նշանածիս տեսնում էր սկսում էր ձևեր թափել, մտածում էի ինչու էր իրեն նման կերպ պահում, բայց ձայն չէի հանում։ Մտածում էի կնեղանա, դե հիմա աղջիկ ա, բայց ոնց հասկացա հետո, դա սկիզբն էր, ես կորցրեցի իմ նշանածին քրոջս ձեռքով։ Զգում էի, որ իրար հավանում են, բայց չէի կարող պատկերացնել, որ հարազատ քուրս, կարա իմ նշանածին ձեռքիցս տանի։ Մի քանի օր առաջ էտ երկուսին հյուրանոցից դուրս գալուց եմ բռնացրել, մոտեցա
երկուսին էլ խայտառակ արեցի, բայց դե արդեն ամեն բան անիմաստ է։ Ես քրոջս ձեռքով կորցրեցի իմ սերը։ Գիտեք ահավորը որն է, որ նա մի գրամ չի զղջում իր արածի համար, ինձ կանգնեց ասեց, եթե լավ աղջիկ լինեիր նշանածդ իմ վրա չէր նայի։ Սարսափում եմ, թե էլ ինչ կարող էր անել քուրս իմ հետ։ Աստված իմ կողմից էր, որ ես այդ երկուսին բռնացրեցի իրար հետ, հակառակ դեպքում ես ամուսնանալու էի, բայց դառնայի աշխարհի ամենադժբախտ մարդը։