Կիսուրս ինձնից տրաքվում ա. էն օրն էլ ինձ անպատվել ա, տեսեք որն ա պատճառը Հա ասում եմ չբողոքեմ կիսուրիցս, բայց չի լինում էլի: Ասենք կիսուրս ինձնից տրաքվում ա, ինձ տանել չի կարում ու դա չի էլ թաքցնում: Ինձ ինչերի մեջ ասես չի մեղադրում: Ինչ ա թե ամուսնացանք ու գնացինք առանձին ապրելու, ինձ չի սիրում: Ասում ա, որ ես իրա տղուն իրանից կտրել տարել եմ: Այ մարդ տղեդ 28 տարեկան մեծ մարդ ա, հո սաղ կյանքդ կողքդ չի նստելու, բա ի՞նչ էիր ուզում: Հիմա էլ որ իմացել ա վարկ ենք վերցրել, որ գնանք Հունաստան հանգստանանք գանք, վաբշե ա գժվել: Էն օրը որ իմացել ա էդ մասին, չի ալարել, հելել եկել ա մեր տուն որ հետս կռվի: Մտավ տուն ու բարևելու փոխարեն մուննաթ ա գալիս վրես, թե ես իրա տղուն կարծանում եմ ու պարտքեր եմ հավաքում վրեն:
Ինձ ինչ ասես չասեց, թե բա ես կին չեմ, ես չարիք եմ, ի՞նչ կարիք կար Հունաստան գնալու, եթե պիտի վարկով լիներ: Ինձ ասում ա, որ ես իրա տղու կաշին քերթում եմ, սաղ փողը ծախսում եմ իմ վրա ու տղուն դժբախտացնում եմ: Այնինչ իրա տղան իմ հետ շատ երջանիկ ա: Մի խոսքով կիսուրս պատճառ ա ման գալիս, որ գա հետս կռվի, ինձ ինչ ասես ասի, սիրտը հովանա: Ես էլ իրան պատասխանում ու ճանապարհում եմ: Դե հիմա, որ ինքը ինձնից տրաքվում ա, ես ի՞նչ անեմ: