Աղջիկս ընտրել է ազատ կյանքը։ Նա սիրում է ժամանակ անցկացնել տարբեր մարդկանց հետ, բայց ամուսնանալու միտք կարծես թե էլ չունի։ Երկու անգամ արդեն իսկ ամուսնացած եղել է, բայց բաժանվել է։
Ասում է՝ իրեն ազատ կյանքն ավելի շատ է հետաքրքրում որ չի պատրաստվում հրաժարվել իր ազատ կյանքից ինչ- որ տղաների պատճառով։ Բայց ես էդ կարծիքին չեմ։ Ուզում եմ աղջկաս երջանիկ տեսնեմ։
Հենց դրա համար էլ գաղտնի գրանցվել եմ սոցիալական ցանցերում՝ աղջկաս տվյալներով։ Ամբողջ օրը տղերքի եմ գրում։ Տեսնեմ՝ մի բան կստացվի՞, կկարողանա՞մ մեկին գտնել, աղջկաս հետ ամուսնացնեմ։
Աղջիկս էլ հաստատ դեմ չի լինի։ Ով իմանա՝ ինքն էլ է էդ գործով զբաղված ամբողջ օրը, ուղղակի ես լուրջ նպատակներով եմ գրում, ինքը՝ ոչ։ Դրա համար վատ չեմ զգում ինձ, որ իմանա էլ, հաստատ ոչ մի բան չի ասի։ Սաղ օրը ինտերնետի մեջ եմ, տեսնեմ մի իդեալական փեսացու կգտնե՞մ։