Տալս էն օրը եկել ա մեր տուն ու ինձ ախ ա տալիս, ասում ա մերս քո ամեն մի քայլը գիտի, քեզ չթվա ոնց ուզես կարաս ապրես. փաստորեն մարդս դրա ասածները լսել էր ու տեսեք թե ինչ արեցի, հավատս չէր գալիս.

Չեմ հասկանում խի են մեր ու աղջիկ ընկել հետևիցս, հենց ամուսնությանս առաջին իսկ օրվանից իրանց շատ վատ են պահում: Անընդհատ հետս ինչ որ հրամայական տոնով են խոսում ունց որ ես իրանց տան ստրուկը լինեմ, հենց մի վարկյան նստում եմ կիսուրիս աչքին երևում ա ասում ա որ քո նման ջահելը հիմիկվանից հոգնում ա, բա մենք ինչ ասենք: Տալս էն օրը եկել ա մեր տուն ու ինձ ախ ա տալիս, ասում ա մերս քո ամեն մի քայլը գիտի, քեզ չթվա ոնց ուզես կարաս ապրես. Այ մարդ ես չեմ հասկանում իմ տան մեջը ես չեմ կարող համգիստ ապրել, ինչ ա նշանակում քո ամեն քայլը հսկվում ա,

ինչի ես կարող ա բանտ եմ եկել ըընկել. որ հիմիկվանից նման ձևով են հետս վերաբերվում: Դու մի ասա տալիս էդ ասածները մարդս լսում ա: Ես էլ որոշեցի որ պետք ա էս ամեն ինչի մասին ամուսնուս պատմեմ, դե ինքը մեկա նկատում էր իմ վիճակը, տեսնում էր որ անընդհատ լացում եմ, բացի էդ ամեն ինչ լսել էր. Ամուսնուս ասեցի, ասեց գիտեմ որ մերոնց հետ հեշտ չի, երկուսն էլ ծանր բնավորություն ունեն, էս քանի օրը մենք կտեղափոխվենք նոր տուն, տենց շատ ճիշտ կլինի բոլորիս համար. Չեք պատկերացնի մի կողմից շատ ուրախ էի մյուս կողմից էլ մտածում եմ որ անգամ ընդեղ ինձ հանգիստ չեն թողնի:

Опубликовано в